Ռոման, Լացիոն և Սալերնիտանան կասկածվում են ֆինանսական խարդախության մեջ
«Ռոման» և «Լացիոն» կասկածվում են ֆինանսական խարդախության մեջ, հայտնում է Football Italia-ն:
Չորեքշաբթի օրը Հռոմի և Տիվոլիի դատախազները հետաքննություն են սկսել հռոմեական երկու ակումբների, ինչպես նաև «Սալերնիտանայի» նկատմամբ, որը մինչև վերջերս պատկանում էր «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոյին։ Հռոմի դատախազը պահանջել է խուզարկել հռոմեկան ակումբի շտաբ-բնակարանը, մինչդեռ Տիվոլիում նրա գործընկերը ղեկավարել է «Լացիոյի» և «Սալերնիտանայի» հետաքննությունը:
Թվարկված ակումբները կասկածվում են 2017-ից 2021 թվականների ընթացքում խաղացողների տրանսֆերների արժեքը ուռճացնելու մեջ, ինչը հանգեցրել է կապիտալի կեղծ շահույթի: Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը առգրավել է ակումբների և խաղացողների միջև տրանսֆերների և պայմանավորվածությունների հետ կապված փաստաթղթերը, և հետաքննությունը շարունակվում է:
Հետաքննության մեջ ներգրավված են երեք ակումբների ներկայիս և նախկին տնօրենները:
«Ռոմային», «Լացիոյին» և «Սալերնիտանային» նման մեղադրանքներ են առաջադրվել, ինչ «Յուվենտուսին», որը 15 միավորով պատժվեց Ա Սերիայում՝ կեղծ կապիտալ շահույթ ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, դատախազները հայտնում են, որ նոր հետաքննությունը կապ չունի «Բյանկոներիների» գործի հետ:
«Ռոման» պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ համագործակցում է իշխանությունների հետ, հույս ունի խնդրի շուտափույթ հանգուցալուծման և վստահ է, որ ակումբը գործում է կանոններին համապատասխան: Նմանատիպ հայտարարություն է արել նաև «Լացիոն»:
Աղբյուր ArmSport.am