Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցել:
Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։
Նշվում է, որ խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։