ՊՍԺ-ն Կիլիան Սեն Ժերմեն չէ. Մբապեն կտրականապես դեմ է ակումբի գովազդային հոլովակին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարություն է տարածել փարիզյան ակումբի նոր գովազդային հոլովակի դեմ՝ նշելով, որ ակումբի անունը չի հնչում որպես «Կիլիան Սեն Ժերմեն»:
«Ես հենց նոր դիտեցի աումբի գովազդային հոլովակը՝ նվիվրած 2023/2024 մրցաշրջանի ակումբի բաժանորդագրությունը երկարաձգելուն։ Ինձ ոչ ոք չի հայտնել զրուցակցիս հետ իմ զրույցի նպատակի մասին։ Դա նման էր սովորական ակումբային հարցազրույցի: Համաձայն չեմ այս տեսանյութի հրապարակման հետ: Ահա, թե ինչու եմ պայքարում իմ անհատական կերպարի իրավունքների համար։ ՊՍԺ-ն մեծ ակումբ է և մեծ ընտանիք, բայց սա Կիլիան Սեն Ժերմենը չէ: Սիրով՝ Կիլիան Մբապե»,- գրել է Մբապեն իր սոցցանցում։
Ավելի վաղ ՊՍԺ-ի սոցիալական ցանցերում գովազդային հոլովակ էր հայտնվել, որում կենտրոնական դերը վերապահված էր Կիլիան Մբապեին։
Աղբյուր ArmSport.am