Պապարացիները հղի Ռիհանային լուսանկարել են 10 ամսական որդու հետ (լուսանկարներ)
Երգչուհի Ռիհանան Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քաղաքում հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Աստղին լուսանկարել են 10 ամսական որդու և սիրելիի՝ ռեփեր A$AP Rocky-ի հետ տեղի հայտնի ռեստորաններից մեկից դուրս գալիս:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, 35-ամյա Ռիհանան, որը սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, շատ ոճային տեսք է ունեցել: Աստղը կրել է բարձրակրունկներ ու գրկում է պահել որդուն:
Պարբերականը հիշեցնում է, որ առաջին հղիության ժամանակ երգչուհին մշտապես ներկայանում էր չափազանց համարձակ հագուստներով՝ մշտապես ընդգծելով իր կարգավիճակը: