Ավելի քան 30 միլիոն դոլար. Sotheby's-ն աճուրդի կհանի 55,22 կարատ քաշով Estrela de Fura սուտակը (լուսանկարներ)
Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը հունիսին Նյու Յորքում աճուրդի կհանի 55,22 կարատ քաշով Estrela de Fura սուտակը։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի ավելի քան 30 միլիոն դոլարով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն:
Սուտակը, որը հայտնաբերվել է 2022 թվականի հուլիսին Մոզամբիկում, կշռում էր 101 կարատ. նույնիսկ չմշակված և չհղկված վիճակում մասնագետները այն անվանում էին բացառիկ, ասվում է Sotheby's-ի սոցցանցերում:
Իսկ քարի վառ կարմիր երանգները, ըստ Շվեյցարական գեմոլոգիական ինստիտուտի (SSEF) զեկույցի, բացահայտվել են հատուկ հղկման շնորհիվ, որը ստեղծել է «բազմաթիվ ներքին արտացոլումներ»: