Բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկը»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի քանի անձինք։
Օպերացիան իրականացվել է ժամը 17։30-ի սահմաններում՝ Բաբաջանյան փողոցից Ոստիկանություն են տեղափոխվել Ալիկ Բանդուրյանը, Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով։ Բերման ենթարկվածներից Ա․ Բանդուրյանն էլ քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկն» է։