Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 72 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: