Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների և կապի ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը:
Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա ' մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակի շուրջ բանակցություններին: