Մի անգամ Կլոպն ինձ հարցրեց՝ ուզում եմ Լիվերպուլ տեղափոխվել, ծիծաղեցի․ Լևանդովսկի
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչպես է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կանչել իրեն անգլիական ակումբ, երբ լեհ հարձակվողը պաշտպանելիս է եղել «Բավարիայի» գույները։
Լևանդովսկին Կլոպի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիայում» խաղացել է 4 տարի։
«2017 թվականին ես և «Բավարիան» հյուրընկալել էինք «Լիվերպուլին» Մյունխենում՝ Audi Cup-ի (նախամրցաշրջանային մրցաշարի) շրջանակում:
Ես ու Կլոպը զրուցեցինք։ Նա ինձ հարցրեց. «Ուզո՞ւմ ես տեղափոխվել «Լիվերպուլ»»: Մենք նայեցինք իրար, հետո ես ծիծաղեցի։
Չգիտեմ, թե արդյոք նա այդ ժամանակ լիովին լուրջ էր, բայց ես երբեք չեմ մտածել «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին»,- ասել է Լևանդովսկին Sport Witness-ին։
Աղբյուր ArmSport.am