Ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ Լենուղի գյուղում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Նրանք նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն են կատարել Լենուղի գյուղի 30-ամյա մի բնակչի մառանում։ Հայտնաբերվել են մոտ 67 գրամ կանեփի սերմերով խառնուրդ, ընդհանուր 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ և 4 փաթեթ կանեփի սերմեր։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։