Որակավորման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հունան Տեր-Վարդանյանը
Ապրիլի 5-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Որակավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
Նիստի ընթացքում Որակավորման հանձնաժողովի նախագահ է ընտրվել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Պալատի որակավորման հանձնաժողովը որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով երկու տարի ժամկետով կազմավորված, ինն անդամից բաղկացած մարմին է:
Որակավորման հանձնաժողովի մասին մանրամասները` այստեղ։