Մեսսիի՝ Ալ-Հիլալ տեղափոխվելու հավանականությունը բավականին մեծացել է. ESPN
Լիոնել Մեսսին դիտարկում է Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու հնարավորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվողը տարեկան ավելի քան 400 միլիոն եվրոյի առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից»:
Ինչպես նշում է ESPN-ը, այդ առաջարկն արվել է անցած շաբաթ, սակայն ընդհանուր առմամբ արգենտինացու հետ բանակցությունները սկսվել են դեռ անցած տարեվերջին։ Նշվում է, որ սկզբում սաուդյան ակումբի ներկայացուցիչները վստահ են եղել, որ համաձայնության հասնելու քիչ հնարավորություններ ունեն։ Սակայն ժամանակի ընթացքում դրանք աճել են և այս պահին այս տրանսֆերը բավականին իրատեսական է թվում:
Այսօր իսպանական TodoFichajes-ը հայտնել էր, որ Մեսսին ընդունել է «Ալ-Հիլալի»՝ տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը։ Հաղորդվում է, որ սաուդյան թիմը պատրաստվում է հարձակվողի հետ պայմանագիր կնքել երեք տարով։ Հրատարակության տվյալներով՝ արգենտինացին արդեն մտերիմ ընկերներին ու ընտանիքին հայտնել է, որ կընդունի արաբական ակումբի առաջարկը։
Աղբյուր ArmSport.am