Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele կլինիկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Il Foglio թերթը նշում Է, որ 86-ամյա քաղաքական գործիչը համակարգչային տոմոգրաֆիա Է անցել։
Իսկ Corriere della Sera թերթի տվյալներով՝ Բեռլուսկոնին թոքերի հետ կապված խնդիրների պատճառով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Անցյալ շաբաթ Բեռլուսկոնին այդ նույն հիվանդանոցում անցկացրել է չորս օր։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ քաղաքական գործչին ավելի շատ ժամանակ է հարկավոր հետազոտության համար։