Ղազախստանը դատարան է դիմել գլոբալ էներգետիկ հսկաների դեմ՝ խախտումների համար
Ղազախստանի իշխանությունները կարող են միլիարդավոր դոլարներ շահել երկրում գործող համաշխարհային էներգետիկ հսկաներից, գրում է Bloomberg-ը։
Ղազախստանի կառավարությունը դիմել է արբիտրաժ՝ ընդդեմ երկրում երկու խոշոր հանքավայրերը շահագործող ընկերությունների՝ Կաշագանի և Կարաչագանակի: Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ, Աստանայի համոզմամբ՝ ծրագրի մասնակիցները չպետք է եկամուտներից հանեն հանքավայրերի շահագործման ծախսերը։ Կաշագանինը այն կազմում է 13 մլրդ դոլար, Կարաչագանակինը՝ 3,5 մլրդ դոլար։
Դատական վարույթի հաջողության դեպքում Ղազախստանի կառավարությունը կարող է ակնկալել ավելի մեծ եկամուտ հանքավայրերից՝ համաձայն արտադրության բաշխման համաձայնագրի, նշում է գործակալությունը:
Ընթացիկ դատավարությունը միակը չէ, որ Ղազախստանի իշխանություններն իրականացնում են ընկերությունների դեմ։ Նախօրեին, ինչպես հաղորդել է Bloomberg-ը, երկրի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը դատական հայց էր ներկայացրել Կաշագանի նախագծի մասնակիցների դեմ և պահանջել տուգանք 2,3 տրիլիոն տենգեի (5,1 միլիարդ դոլար) չափով։ Գործակալությունը North Caspian Operating ընկերությանը մեղադրում է թույլատրվածից կրկնակի ավելի ծծումբ պահեստավորելու համար։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Կարաչագանակում» 76,5 տոկոսը բաշխվել է իտալական Eni-ի, նիդերլանդա-բրիտանական Shell-ի և ամերիկյան ExxonMobil-ի միջև։ Կաշագանի ավելի քան 90%-ը պատկանում է ամերիկյան, եվրոպական և ճապոնական ընկերություններին: