Բելառուսը ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի հետ սահմանների մոտ
Բելառուսի «Բրեստսկի» զորավարժարանում մարտավարական զորավարժություն Է անցկացվում երկրի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) զենիթահրթիռային գնդի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Նախատեսված պատրաստության պլանին համապատասխան՝ 2023 թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 7-ը «Բրեստսկի» զորավարժարանում մարտավարական զորավարժություն կանցկացվի ՌՕՈւ-ի զենիթահրթիռային գնդի և ՀՕՊ-ի զորքերի ստորաբաժանումներից մեկի մասնակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում դիվիզիոնի հրամանատարությունը պետք է որոշում ընդունի տեղաշարժվել և երթ իրականացնել դեպի նոր դիրքային շրջան, դիվիզիոնը վերակազմել մարտական կազմավորումների և անցնել մարտական հերթապահության։
«Խնդիրները պետք է լուծվեն մշտական ակտիվ ռադիոէլեկտրոնային խափանումների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ազդեցության և ԱԹՍ-ների կիրառման պայմաններում»,-հայտնել են Բելառուսի պաշտպանական գերատեսչությունում։