Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք կամավոր հանձնելու դեպք՝ շնորհիվ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Իջևանի բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են ինքնաշեն և թմբուկավոր ատրճանակներ ու ռազմամթերք։ Հրազդանի բաժնի և պարեկային ծառայության
Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել են ողորկափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մեծամորի բաժնում՝ շնորհիվ ծառայողների բացատրական աշխատանքի։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։