Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով ԲԿ տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել բուժհաստատությունից
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից: