Էկվադորի բանտում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է կյանքից զրկվել
Էկվադորի Գուայաս նահանգի տղամարդկանց բանտում բանտարկյալների միջև փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Ազգային պատժիչ ծառայությունը։
«Ազգային ոստիկանության և զինված ուժերի մարտավարական ստորաբաժանումները ակտիվացրել են անվտանգության միջոցառումները և վերականգնել վերահսկողությունը R7 և Los Lobos կազմակերպված հանցավոր խմբերի անդամների միջև բախումներից հետո Գուայասի թիվ 3 տղամարդկանց կալանավայրում:…Միջադեպից հետո մի վիրավոր բանտարկյալը հոսպիտալացվել է, երեք մահ է գրանցվել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է ծառայության Twitter-ի բլոգում։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Լա Ռոկա խստագույն հսկողության բանտում բախումը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ եղել է 20 մարդ։