Բորելը նախատեսում է այցելել Չինաստան
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պլանավորում Է Չինաստան այցելել հաջորդ շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բորելը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Չինաստանին ուղղված մեր հստակ ուղերձն է անվանդ ներդնել արդար աշխարհ ունենալու համար: Նրանք չեն կարող աջակցել ագրեսիային... Սա մեր ուղերձն է Չինաստանին այսօրվա հանդիպման և Եվրամիության քաղաքական գործիչների բոլոր այցելությունների արդյունքներով:
Եվրահանձնաժողովի ղեկավարն այսօր Պեկին կժամանի Ֆրանսիայի նախագահի հետ, Իսպանիայի վարչապետն այնտեղ է եղել անցած շաբաթ, և ես նույնպես կմեկնեմ հաջորդ շաբաթ», - ասել է Բորելը՝ ամփոփելով Բլինքենի հետ երկկողմ բանակցությունները։ Բորելը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է «Չինաստանի դերը Ռուսաստանին աջակցելու հարցում»։