Ֆրանսիայի բանակում մտադիր են պահեստազորայինների տարիքը հասցնել 70-ի
Ֆրանսիական բանակում պահեստազորայինների տարիքը պլանավորվում է բարձրացնել մինչև 70, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 72: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Մենք կբարձրացնենք տարիքային սահմանափակումը: Պահեստազորային կարող են լինել մինչև 70 տարեկան հասակը, առանձին մասնագետների դեպքում՝ մինչև 72 տարեկանը», - ասել է Լեկոռնյուն RTL ռադիոկայանի եթերում։
Նա նշել Է, որ ավելի վաղ բազմաթիվ «բարձրակարգ մասնագետներ», որոնք ցանկանում էին շարունակել իրենց ծառայությունը, տարիքային սահմանափակումների պատճառով չեն կարողացել դա անել։
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ մինչ այժմ Ֆրանսիայում պահեստազորայինների առավելագույն տարիքը եղել Է 65-ը։ Այսօր ավելի վաղ Լեկոռնյուն ներկայացրել է 2024-2030 թթ. ռազմական պլանավորման օրինագիծը:
Մասնավորապես, այն ենթադրում է պաշտպանական ծախսերի տարեկան աճ 3-4 մլրդ եվրոյով։
Այսպիսով, օրինագծի համաձայն՝ 2030 թ.-ին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն պետք է կազմի 69 միլիարդ եվրո։ Այս տարի այն գնահատվում է 43,9 մլրդ եվրո։