Մենիսկի վնասում. բուժման հավանական տարբերակները
Մենիսկը (մահիկ) բազմաֆունկցիոնալ օրգան է, որը կարևորագույն դեր է կատարում ծնկան հոդում:
Մահիկի երեք հիմնական ֆունկցիաներն են՝
մեխանիկական. մասնակցում է հոդի բիոմեխանիկային,
կենսաբանական. մասնակցում է հոդի սնուցմանը, սինովիալ հեղուկի բնականոն շրջանառությանը,
պաշտպանիչ. պաշտպանիչ միջադիրի դեր է խաղում վերին և ներքին ոսկրերի միջև՝ կանխելով դրանց շփումը, գրել է Aysor.am-ը։
Մենիսկի վնասումը զբաղեցնում է ծնկան հոդի ներքին կառուցվածքների վնասման մեջ առաջին տեղը: Ընդ որում՝ ներքին մենիսկն ավելի հաճախ է վնասվում, քան արտաքինը:
Մենիսկի վնասման հիմնական պատճառը տրավման է, որն առավել հաճախ հանդիպում է մարզիկների մոտ, ինչպես նաև տարեցների շրջանում, քանի որ տարիքի հետ մենիսկը սկսում է մաշվել:
Մենիսկի վնասումները կարող են լինել ամբողջական և ոչ ամբողջական:
Ախտանշաններն են՝
ցավեր ծնկան հոդում և շարժումների սահմանափակում հոդի շրջանում,
այտուցվածություն,
հոդերում հեղուկի առկայություն:
Մենիսկի վնասումը հնարավոր է ախտորոշել ուլտրաձայանյին հետազոտության միջոցով:
ՈՒՁՀ նշաններն են՝
մենիսկը անհամասեռ կառուցվածք ունի,
եզրագծերը անհարթ են,
առկա է վնասման զոնա (մենիսկի մարմնի շրջանում կամ եզրային),
մենիսկի ֆրագմենտացիա,
մենիսկի արտանկում։
Այսօր ամբողջ աշխարհում 99% դեպքերում մենիսկը հեռացնելու փոխարեն վերականգվում է, իսկ մենիսկի վիրահատությունը ներառում է մի քանի տարբերակ՝ մենիսկի մարմնի ռեզեկցիա (մասնահատում), ամբողջական հեռացում և վերականգնում: Վիրահատությունը կատարվում է ծնկան հոդում՝ արթրոսկոպիայի միջոցով: