ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նոր հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է նոր հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից:
Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող բարոթերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին՝ բարձր ճնշման տակ:
Համալսարանական հիվանդանոցին սարքը նվիրել է Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական միությունը:
ԱՄՆ-ից ժամանած նախաձեռնող խումբը՝ վերքերի, հիպերբարիկ և հետազոտական ընկերության՝ The Serena group-ի հիմնադիր, բժշկական տնօրեն Թոմաս Սերենան, տեխնիկական անձնակազմը, ամերիկաբնակ կամավոր բժիշկ Տիգրան Խալափյանը տեղում են մասնակցում սարքի տեղադրման, գործարկման աշխատանքներին, ինչպես նաեւ բժիշկների համար վերապատրաստման դասընթացներ են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։