Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մարտի 30-ին Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Ժամը 22.10-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն բուսական զանգված ու կաթուցիչ։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը խիմկա տեսակի թմրամիջոց է, որը պատկանում է իրեն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։