Հյու Ջեքմանը մաշկի քաղցկեղի 2 բիոպսիա է անցել (տեսանյութ)
Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը պատմել է, որ անցել է մաշկի քաղցկեղի ռեցիդիվի ստուգման հետազոտություն: Նա այս մասին գրել է ինստագրամյան էջում:
«Ես ուզում էի, որ դուք սա ինձանից լսեիք... Ես հենց նոր երկու բիոպսիա եմ անցել: Բժշկիս մոտ էի»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ պատմել է դերասանը:
Ջեքմանը հավելել է, որ հետազոտության արդյունքներով երկրպագուների հետ կկիսվի հենց դրանց մասին իմանա: Նա նաև ընդգծել է, որ տասը տարի առաջ իր մոտ ախտորոշված բազալիոման մաշկի քաղցկեղի բոլոր տեսակներից «ամենաքիչ վտանգավորն է»։
Դերասանի մոտ առաջին անգամ բազալ բջջային քաղցկեղ ախտորոշվել է 2013 թվականին, երբ կնոջ պնդմամբ նա որոշել է հեռացնել քթի վրայի գորտնուկը։ Դերասանի խոսքով՝ ինքը պետք է երեք ամիսը մեկ բուժզննում անցնի։ 2017 թվականին Ջեքմանը հայտարարել էր, որ արդեն վեցերորդ վիրահատության է ենթարկվել՝ կապված մաշկի քաղցկեղի հետ։