Պենտագոնը հայտարարել Է Ուկրաինային 2,6 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին
ԱՄՆ-ն Ուկրաինային 2,6 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնելու, այդ թվում ՝ զինամթերք կմատակարարի հակահրթիռային պաշտպանության և հրթիռային համակարգերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում նոր կարևոր օգնության մասին», - ասված է հայտարարության մեջ: