Ֆինլանդիայում հայտարարել են, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին արմատական փոփոխությունների չի բերի
Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկրի համար արմատական փոփոխություն չէ, սակայն ֆինն ժողովուրդն իրեն ավելի ապահով կզգա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոնի հայտարարությանը:
«Մենք բավականին երկար ժամանակ համագործակցել ենք ՆԱՏՕ-ի հետ: Այնպես որ, այդ փոփոխությունները (դաշինքին անդամակցելը) այնքան էլ արմատական չեն: Ես չեմ կարծում, որ մարդիկ կտեսնեն ինչ-որ էական փոփոխություններ առօրյա կյանքում, բայց ֆիններն իրենց ավելի ապահով կզգան»,-ասել է նա Բրյուսելում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ մամուլի ասուլիսին: