Չավուշօղլուն Շվեդիայի ԱԳ նախարարին հիշեցրել է ՆԱՏՕ-ին անդամակցության պայմանը
Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հետ Շվեդիայի համագործակցությունն այն պայմանն է, որի կատարման դեպքում Անկարան հավանություն կտա Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում, իր շվեդ գործընկեր Տոբիաս Բիլստրյոմի հետ հանդիպումից հետո։
«Շվեդ գործընկերոջս հետ հանդիպմանը նրան հիշեցրել եմ անհրաժեշտ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Պարտադիր է ահաբեկչությանը հակազդելու գործում արդյունքի վրա հիմնված համագործակցությունը»,- նշել է թուրք նախարարը: