Լեհաստանի արտգործնախարար Ռաուն Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ անվանել է լավ ձեռքբերում և ուժեղացում
Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն լրագրողներին ասել է, որ երկիրը «ուրախանալու շատ բան ունի» ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ֆոնին, քանի որ դա «լավ» ուժեղացում է՝ հզոր զենքերով և «լավ պատրաստված ռեզերվներով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:
Նախարարի խոսքով՝ Ֆինլանդիան դաշինքի արևելյան թևում շատ ուժեղ երկիր կդառնա, քանի որ հայտնի է ուժեղ ավիացիայով, հրետանիով, ինչպես նաև «մեծ և շատ լավ պատրաստված ռեզերվներով»:
«Այնպես որ, մենք ուրախանալու շատ բան ունենք ոչ միայն քաղաքական հարթության մեջ ... այլ նաև դա շատ լավ ձեռքբերում է»,- ասել է նա: