Այս գրառումը կարող եք դիտարկել հաղորդում հանցագործության մասին․ Էդգար Ղազարյանը՝ իրավապահ մարմիններին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ արձանագրելով, որ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացն ընթանում է ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով։
«Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացն ընթանում է ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենքի ժամկետների խախտմամբ առաջադրվել է Սահմանադրությանը և օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու, իսկ այդ խմբակցության մի շարք պատգամավորների (այդ թվում հանձնաժողովի անդամ չհանդիսացող) կողմից ցուցաբերվել է ակնհայտ խուլիգանական պահվածք, ֆիզիկական բռնության իրական սպառնալիքներով` խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուի պարտականությունների կատարման և իր Սահմանադրական իրավունքների իրացնան հնարավորությունները։
Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին»։