Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը
Ապրիլի 4-5-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեմաներից են լինելու Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրումը և Կիևին աջակցության բազմամյա ծրագրի մշակումը։
Երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իմաստ չունի խոսել դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին, քանի դեռ նա հաղթանակ չի տարել զինված հակամարտությունում: Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը մտադրություն է հայտնել Կիևին լայն ռազմական աջակցություն ցուցաբերել նաև ռազմական գործողությունների դադարեցման դեպքում:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել է ժամանել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նրան ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշել է Բորելը՝ հավելել, որ պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել ռազմական գործողությունները։