Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06.19-ին Գոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա»,- հայտնել են վարչությունից։