ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն առանց Կիևի հաղթանակի նշանակություն չի ունենա. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը նշանակություն չի ունենա, եթե այդ երկիրը չհաղթի ռազմական հակամարտությունը: Իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար դաշինքը Կիևին աննախադեպ օգնություն է ցուցաբերում և կշարունակի ցուցաբերել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում ապրիլի 4-5-ը կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։
Միաժամանակ Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը «մնում է անփոփոխ, և Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»։