Կադրեր՝ ինչպես է ՌԴ-ում աղջիկը ռումբով արձանիկը փոխանցում ռազմական լրագրողին
Հրապարակվել են կադրեր, որոնցում ֆիքսված է այն պահը, երբ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող Դարիա Տրեպովան ռումբով արձանիկ է հանձնում ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկուն։
Կադրերում երևում է, թե ինչպես է Տրեպովան արձանիկը Թաթարսկուն հանձնելուց հետո փորձում հեռանալ, բայց Թաթարսկին հրավիրում է նրան ավելի մոտ նստել։ Աղջիկը որոշ ժամանակ նստում է ռազմական թղթակցի կողքին, երկխոսություն վարում նրա հետ։ «Իզվեստիան» ստացել է նաև կադրեր, թե ինչպես է Տրեպովան հեռանում հանցագործության վայրից պայթյունից անմիջապես հետո։Ապրիլի 2-ին Տրեպովան գնացել է բլոգեր և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու ստեղծագործական երեկոյին, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Street Bar սրճարանում: Նա ներկայացել է որպես Անաստասիա և նվիրել արձանիկ, որի ներսում եղել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Այն պայթել է Թաթարսկու ձեռքերում։ Ռազմական լրագրողը մահացել է, 33 մարդ վիրավորվել է, մի քանիսի վիճակը ծանր է։