Իրանի նախագահն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերը՝ այցելելու Էր Ռիադ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերը՝ այցելելու Էր Ռիադ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։
«Սալման թագավորը հրավիրել է նախագահին, և այդ հրավերին դրական պատասխան է տրվել: Հույս ունենանք, որ լավ բաներ տեղի կունենան», - մեջբերում է նրա խոսքը Mehr գործակալությունը։ Ենթադրյալ այցի ժամկետի մասին տեղեկատվություն փոխնախագահը չի հայտնել։ Մոխբերը նաև ընդգծել է, որ նախագահ ընտրվելու հենց առաջին օրվանից Ռայիսիի «հիմնական ռազմավարություններից» մեկն է եղել հարևան երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը:
Մարտի 19-ին հայտնի Էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագավորը ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը և Իրանի նախագահին հրավիրել է այցելել Էր Ռիադ։
Իրանի նախագահի՝ քաղաքական հարցերով խորհրդական Մոհամմադ Ջամշիդին հայտնել էր, որ Ռայիսին ողջունել է Սաուդյան Արաբիայի միապետի հրավերը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության էին եկել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում իրենց դեսպանությունների աշխատանքի վերսկման շուրջ։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ էին վարել, որոնց արդյունքներով պատրաստվել էր եռակողմ հայտարարություն: