Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա
Այսօր Կիև Է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նրա այցի մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Корреспондентե գործակալությունից:
«Ուրախ եմ ողջունելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին Կիևում։ Շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի ագրեսիայի պատճառած վնասի ռեեստրի ստեղծման՝ Եվրոպայի խորհրդի նախաձեռնության համար», - նշել Է Ջապարովան։
Նա հավելել է, որ կողմերը քննարկել են արդարության հաստատման համար անհրաժեշտ հետագա քայլերը: Այսօր անսպասելի այցով Կիև է ժամանել նաև Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։
Այցի նպատակն է քննարկել Ուկրաինայի վերականգնման և էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերը: Ի դեպ, լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին կայցելի Լեհաստան: