Կամչատկայում պատմել են ուժեղ երկրաշարժի հետևանքների մասին
Երկրաշարժից հետո Կամչատկայի որոշ շենքերում ճաքեր են հայտնվել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Մինչ օրս, ըստ օպերատիվ խմբերի հաղորդագրությունների, զոհեր կամ շենքերի ավերածություններ չկան, միևնույն ժամանակ տեղեկություններ կան գիպսի վնասման և որոշ շենքերում ճաքերի մասին»,- ասել է վարչության պետի պաշտոնակատար Յուրի Կարտաշևը։
Կամչատկայի սոցիալական ցանցերում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում են բժշկական հաստատության պատերին ճաքեր։ Ըստ մակագրության՝ կադրերը նկարահանվել են քաղաքի մանկական կլինիկայում։
«Ուժեղ, շատ ուժեղ: Ընդհանրապես, այսպիսի ցնցում վաղուց չէր զգացվել», – ասում է ձայնը:
Ավելի վաղ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում գրանցվել էր 5,7 մագնիտուդով երկրաշարժ, մինչդեռ Պետրոպավլովսկ-Կամչատսկում ցնցման ուժգնությունը, ըստ գիտնականների, կազմել է 6 բալ։ Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկից՝ 48 կիլոմետր, խորությունը՝ 99,5։ Հետագայում գիտնականները գրանցեցին, որ մագնիտուդը հասել է 6,9-ի:
Բուն Պետրոպավլովսկ-Կամչատսկում, ականատեսների վկայությամբ, պատերը ցնցվել են, պատուհանները դղրդացել, մարդիկ շենքերից դուրս են վազել փողոց: