Կամչատկայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, թարմացված տվյալները հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:
«Անընդմեջ երկու ուժեղ ցնցում եղավ: Մենք սրճարանում էինք, երբ պատերը ցնցվեցին: Շենքի պատուհանները շատ սարսափելի դղրդացին: Կամչատկայում իմ կյանքում առաջին անգամ տեսա, որ մարդիկ փախչում են շենքից երկրաշարժից հետո: Ոմանք բղավում էին», – ՌԻԱ Նովոստիին պատմել է բնակիչ Վալերի Վոլոդկոն:
«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր 5,7 մագնիտուդի մասին, հետագայում տվյալները թարմացվել են։
«Պետրոպավլովսկ-Կամչատսկից հեռավորությունը 48 կիլոմետր է, խորությունը՝ 99,5, մագնիտուդը՝ 5,7»,- ասվում էր նախարարության պաշտոնական Telegram ալիքում։