Դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ երիտասարդը․ փաստաբան
Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կարող է փաստել, որ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը: Այս մասին ֆեյբուքի իր էջում գրառում է կատարել փաստաբան ՎահանՀովհաննիսյանը:
«Այսօր քիչ առաջ, Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և ԹՔԵԼ նրա դեմքին:
ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդված. « Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով (...)»:
Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կարող է փաստել, որ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը:
Բան չկա ասելու»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյան հայտնվել է մեկ այլ սկանդալում:Ըստ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանի և Ասպրամ Կրպեյանի՝ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է «դավաճան», ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրահանգել է բռնել երիտասարդի ձեռքերն ու մոտենալով՝ թքել է երիտասարդի աչքին: