Մերկ երեխան հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում
Գրեթե մերկ երեխան հանկարծ հայտնվել է Տվերի բանուկ ճանապարհի վրա։ Երեխան հրաշքով չի ընկել մեքենաների անիվների տակ. նրան փրկել են կողքով անցնող վարորդները։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի երեկոյան: Այն ֆիքսել է տեսախցիկը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մերկ երեխան հանկարծակի մայթից վազում և սկսում անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով։ Նրան քիչ էր մնում հարվածեր մի քանի մեքենա, սակայն վարորդները հասցրել են արձագանքել ու դանդաղեցնել արագությունը։
Երեխային բռնել է վարորդներից մեկը: Նրան փաթաթել են վերմակով ու տաքացրել, ապա հանձնել ոստիկանություն, որտեղ ժամանել են ծնողները։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, երեխան տանը հոր հետ է եղել, ով չի հետևել նրան։ Միջադեպից հետո ծնողները տուգանվել են անչափահասների պահպանման և դաստիարակության համար իրենց պարտավորությունները չկատարելու համար։ Ընտանիքը համարվում է բարեկեցիկ։