Արքայազն Հարրին ժամանել է Անտարկտիդա, որպեսզի մասնակցի Հարավային բևեռում արշավախմբի աշխատանքներին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ժամանել է Անտարկտիդա, որպեսզի մասնակցի Հարավային բևեռում արշավախմբի աշխատանքներին: Այս մասին հայտնում է "Agence France-Presse"-ը:
Բրիտանական արքայական ընտանիքի 29-ամյա անդամը մասնակցություն է ունենալու Հարավային բևեռում անցկացվող 16 օրյա արշավին:
Փոխանցվում է, որ ավելի վաղ Հարին մեկ գիշեր անց է կացրել հսկա սառնախցիկում, որպեսզի ստուգեն արդյո՞ք նա կկարողանա այնտեղի պայմաններում աշխատել: