Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 35 հազար մարդ բնակչությամբ Մեհր քաղաքից (Ֆարս նահանգ) 29 կմ հարավ-արևելք։Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։