Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման օգտին. Շուքրի
Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման օգտին։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին՝ Կահիրեում պաշտոնական այցով գտնվող սիրիացի իր գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպման ժամանակ:
Սա Սիրիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Կահիրե 2011 թվականի գարնանից ի վեր, երբ Սիրիայում զինված հակամարտություն սկսվեց:
«Եգիպտոսը Սիրիայի ժողովրդին աջակցում է միասնության և երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնման հարցում»,- նշել է Շուքրին:
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր հարցեր, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ մերձավորարևելյան տարածաշրջանի իրավիճակին: