Կամչատկայում երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայում 4. 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին:
Երկրաշարժը գրանցվել է Կրոնոցկի ծովածոցի ջրերում տեղական ժամանակով 21:58-ին: