SpaceX-ը երրորդ անգամ հետաձգում է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը
Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղյալ Է հայտարարել ռազմական արբանյակով իր Falcon 9 հրթիռի արձակումը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, նշելով որ սա մեկնարկի երրորդ հետաձգումն է, որն ի սկզբանե նախատեսված էր մարտի 30-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SpaceX-ը, հրթիռը պատրաստելու համար հավելյալ ժամանակ է անհրաժեշտ։
Արձակումն այժմ նախատեսվում է իրականացնել կիրակի օրը՝ ապրիլի երկուսին, ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ժամանակով 07:29-ին SLC-4E մեկնարկային հարթակից` Կալիֆորնիայում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից: