Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղակացնում է ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմը՝ մարտի 31-ի ամփոփագրում։
30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։
Զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահների ինժեներասակրավորական խմբերը շարունակում են տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք, հայտնաբերվել է 9 պայթուցիկ առարկա։