Ոստիկանները մեքենայում մեթադոնի լուծույթներ են հայտնաբերել
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Մեծամոր քաղաքի սկզբնամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել 49 և 63 տարեկան երկու տղամարդու։
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ 5 տարաներ։
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։