Պոլսո հայոց պատրիարքարանը տներ կհատկացնի երկրաշարժից տուժած հայերին
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անտուն մնացած հայերի խնդիրը։
Ինչպես տեղեկացնում է Agos թերթը, Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժ հետևանքով անտուն մնացած հայերի համար նոր տներ կառուցելով։
Քննարկմանը մասնակցել են պատրիարք Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները, ճարտարապետներ։
Քննարկվել է կոնտեյներ տնակներով ժամանակավոր ապահովել կարիք ունեցողներին, մինչև տները վերականգնվեն կամ նորերը կառուցվեն։