Ճապոնիան և ԱՄՆ-ն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ՝ B-52 ռմբակոծիչների մասնակցությամբ
Ճապոնիայի և ԱՄՆ-ի զինվորականներն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցել են նաև ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչներ:
Զորավարժությունների մասին այսօր հայտնել է Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի հրամանատարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել Է մարտավարական փոխգործակցությունը, տեղի են ունեցել մարտի 30-ին Ճապոնական և Արևելաչինական ծովերի երկնքում։
Նշվում է, որ ճապոնական կողմից դրանց մասնակցել են տասներկու F-15 կործանիչներ և չորս F-2 կործանիչներ, իսկ ամերիկյան կողմից՝ երկու B-52 ռազմավարական ռմբակոծիչներ: