Գյուղերից մեկում ուսուցիչն աշակերտի նկատմամբ բռնություն է գործադրել
Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում հետաքննություն է սկսվել ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրել է Netgazeti-ն:
Տեղեկության համաձայն, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126¹ հոդվածով` անչափահասների նկատմամբ բռնություն։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնությունը ցուցադրող տեսանյութը սկզբում տարածվել է սոցիալական ցանցերում։ Ռադիո «Մոզաիկա»-ն հաղորդել է, որ դպրոցի կարգապահական կոմիտեն աշակերտի նկատմամբ բռնությունը հաստատել է, և ուսուցիչն ազատվել է աշխատանքից։