Հայտնի ռեփերի 6-ամյա որդին ընկել է հինգերորդ հարկի պատուհանից. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ամերիկացի ռեփեր Flo Rida-ի (իսկական անունը՝ Թրեմար Դիլարդ) վեցամյա որդին՝ Զոհարը (Zohar), ծանր վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո։ «Mediahub.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Page Six-ը։
Երեխայի մայրը՝ Ալեքսիս Ադամսը, դատական հայցում հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ, տղան հոսպիտալացվել է կոնքի և ոտքերի կոտրվածքներով, լյարդի պատռվածքով, թոքերի կոլապսով և ներքին արյունահոսությամբ։
Փաստաթղթում ասվում է նաև, որ շենքի պատուհանները «վտանգ են ներկայացնում», ինչի պատճառով Զոհարը, ով ծնվել է նյարդաբանական հազվագյուտ խանգարումով, ընկել է բետոնե մայթին։ Ադամսը փոխհատուցում է պահանջում: Ռեփերը հրապարակավ չի մեկնաբանել կատարվածը։
Երեխան ծնվել է 2016 թվականին, բժիշկները նրա մոտ հիդրոցեֆալիա են ախտորոշել, երաժիշտը չի ընդունել տղային։ «Flo Rida-ն միայն մեկ անգամ է տեսել իր որդուն հայրության թեստի ժամանակ [2016 թվականի դեկտեմբերին], բայց չի հանել իր արևային ակնոցը և շրջվել», - ասել է Ադամսը: